ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Հակահամաճարակային արշավախումբ»

«Հակահամաճարակային արշավախումբ»
21.04.2015 | 11:15

«Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ն սանհիգիենիկ աշխատանքները իրականացնում է կարճ ժամանակահատվածում և պատշաճ մակարդակով։
Արդեն երկու տասնամյակ է, ինչ ՀՀ-ում հատուկ արտոնագրով գործում է «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերությունը (հասցեն` Երևան, Զավարյան փողոց, 43):
Կառույցի ավելի քան 60 փորձառու աշխատակիցներ գյուղատնտեսական, սննդարդյունաբերական ձեռնարկություններում և տարածքներում, սանիտարահիգիենիկ (վարակազերծման- ախտահանման) աշխատանքներ են իրականացնում ինչպես կենցաղային, այնպես էլ պահեստային վնասատուների վերացման համար:
Վերոնշյալ աշխատանքները ընկերության փորձագետները կատարում են գերմանական «Detia-Degesch», ֆրանսիական «Decis», ճապոնական «Sumition», ռուսական «Алина нова» և այլ ճանաչված ֆիրմաներից ներկրված, միջազգային չափորոշիչներին համապատասխան, բարձր արդյունավետությամբ, առողջության ու շրջակա միջավայրի համար էկոլոգիապես անվտանգ դեղամիջոցներով և կենսապատրաստուկներով: Դրանք գրանցված են նաև գյուղատնտեսության նախարարության հաստատած հատուկ ցուցակում:
Ախտահարումը կատարվում է ֆումիգացիայի (ծխահարում), դեզինսեկցիայի (խոնավ մշակում), դեռատիզացիայի (կրծողների ոչնչացում) և դեզինֆեկցիայի (ախտահանում-վարակազերծում) միջոցով: Աշխատանքների ընթացքում (սանհիգիենիկ կանոնների պահպանման հետ համատեղ) սողունների, կրծողների և տարբեր տեսակի թռչող միջատների ոչնչացման համար կիրառվում են նաև էկոլոգիապես անվտանգ և արդյունավետորեն ներգործող պատրաստուկներ, փոշիներ, սոսինձներ, ներկեր, ինչպես նաև ուլտրաձայնային թակարդներ ու գործիքներ: Շնորհիվ դրա, կենցաղային, ամբարային միջատներից և բուսական ծածկույթի վնասատուներից բացի, ոչնչանում են նաև չոր մրգերի ու բուսատեսակների մեջ բնադրած վնասակար օրգանիզմները:
«Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերությունը, որը ղեկավարում է հացամթերքների և վերամշակման ձեռնարկությունների ամբարային վնասատուների դեմ պայքարի կիրառման մասնագետ, ազգային խորհրդատու (կոնսուլտանտ) Աշոտ Սահակյանը, սանիտարահիգիենիկ աշխատանքներ է իրականացնում նաև կրթօջախներում, հյուրանոցային և հիվանդանոցային համալիրներում և նմանատիպ այլ հաստատություններում:
Ընկերության ծառայությունից օգտվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել`(+374 10) 540795 (+374 10) 580700 (+374 91) 430137 հեռախոսահամարներով` հաղորդագրություն ուղարկելով նաև www.hayadaran.am/company/antiepid.htm վեբէջին կամ Antiepid@mail.ru էլ. փոստին: Ֆաքս` (+374 10) 580700:

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ